Միջադեպեր ընրատեղամասերում

223

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացել: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: Ժամը 10:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը: