Առեղծվածային դուռ քվեախցիկի հետևում. ինչ է հայտնաբերվել Դավիթաշենի ընտրատեղամասերից մեկում

854

Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները մեկնարկել են։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություննեըր և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունները միասին դիտորդական առաքելություն են իրականացնում և արդեն իսկ մի քանի խախտումներ են հայտնաբերել։

Ներկայացնում ենք խախտումներից մի քանիսը․

08:49 5/10 Դավթաշեն Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետևում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը և վերջինիս խնդրանքին ի պատասխան սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է և քվեախցիկը տեղափոխվել է: Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:

08:16 8/15 Շենգավիթ Խախտումների վերաբերյալ գնահատականի գրանցման մերժում Դիտորդը հայտնում է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում:

07:34 9/48 Կենտրոն Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ Քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը. քվեախցիկների ետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետևում է տեղադրվել գրատախտակ):

Ամենաշատ խախտումով ընտրատեղամասերն են՝

7/34 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 90 դպրոց, Վանթյան 43

9/48 Կենտրոն, Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Մոսկովյան 17

9/6 Նորք-Մարաշ, Թիվ 157 դպրոց, Նորքի 11 փ. 62

2/16 Նոր Նորք, Ճարտարապետության և շինարարության պետական քոլեջ, Մառի 17/1

3/30 Քանաքեռ-Զեյթուն, Ա. Տեր-Ղևոնդյանի անվ. թիվ 1 երաժշտական դպրոց, 2-րդ հարկ, Զ.Քանաքեռցու 48

7/46 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 95 մանկապարտեզ, Անդրանիկի 124

4/28 Արաբկիր, Մ. ԳԱԼՇՈՅԱՆԻ ԱՆՎ. ԹԻՎ 148 ԴՊՐՈՑ (ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ 78)

9/12 Կենտրոն, Թիվ 39 դպրոց, Ծխախոտագործների 1

9/18 Կենտրոն, Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոց, Պարոնյան 3

4/40 Արաբկիր, ԹԻՎ 21 ԴՊՐՈՑ (Վ. ՎԱՂԱՐՇՅԱՆ 24)