Սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու. Փաշինյանը ընտրության էր եկել դստեր հետ

99

Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու եւ իր ձայնը չի գողացվելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում քվեարկության մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրարշավի արդյունքներիդ դժգոհ լինելու պատճառներ չի տեսնում:

loading...

«Եթե այնուամենայնիվ, նկատվեն ընտրակեղծարարներ, ընտրակեղծարարները կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»,-ասաց Փաշինյանն ու հավելեց. «Սա իրական ընտրարշավ էր, բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում եւ իշխանությունը: Մենք նույնպես հասկանում էին, որ ամեն ձայնի համար պետք է պայքարենք: Երբ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ամանակ կրքեր են բորբոքվում: Սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, որովհետեւ ընտրությունները լինելու են իրական, ոչ ոք ձեւ չի անելու, ոչ իր կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ ԿԸՀ-ին կամ ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին փոխանցված չի լինելու: Պետք է սովորել իրական ընտրությունների եւ իրական քարոզարշավի»:

Հարցին, թե ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում կա՞, նա արձագանքեց. «Այնպիսի հարցեր եք տալիս, որ անհարմար է անգամ պատասխանել»:

Փաշինյանը նշեց, որ ընտրություններին չի հետեւելու, որովհետեւ լինելու է օդանավի մեջ:

42333036_2100699939964811_7374107518907187200_n.thumb

Հարցին, թե քաղաքական ուժերի հետ լարվածության ֆոնին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը վտանգվա՞ծ է, վարչապետը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների ճակատագիրը որոշելու է ժողովուրդը»:

Նիկոլ Փաշինյանը քվեարկության էր եկել դստեր հետ:

Նշենք, որ Փաշինյանը հետաձգել է իր այցը Միացյալ Նահանգներ, որ կարողանա մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների: Նա այսօր աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Նա կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

loading...