6 փաստ Հայաստանի մասին. BBC-ի անդրադարձը՝ երկրի՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելու ֆոնին

522

Բրիտանական BBC հեռուստաընկերությունն առաջարկել է իր ընթերցողներին ճանաչել Հայաստանն ու 6 ուշագրավ փաստ ներկայացրել մեր երկրի մասին՝ ընդգծելով, որ հայերը վերջին մի քանի շաբաթում հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում խոշորամասշտաբ բողոքի ցույցերի իրականացմամբ:

1.     Ավելի շատ հայեր բնակվում են երկրից դուրս, քան երկրի ներսում:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ երկրի ներսում շուրջ 3 մլն մարդ է բնակվում, սակայն միլիոնավոր հայեր բնակվում են արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում հիմնած մեծագույն համայքներով:

2.      Արարատ լեռն ազգային խորհրդանիշ է հանդիսանում, թեև այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Լեռը հիշատակվում է որպես Նոյյան տապանի աստվածաշնչյան հանգրվան:

3.     Այն ամենավաղ քրիստոնեական քաղաքակրթություններից է: Հայաստանն առաջին երկիրն է, որը Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն:


4.     Շախմատ սովորելը պարտադիր է: Աղբյուրն ընդգծում է, որ 2011-ից ի վեր 6-8 տարեկան աշակերտները պարտադիր շախմատ են անցնում դպրոցներում:


5.     Երկիրը հպարտ է իր կոնյակով: Հեռուստաընկերությունը նշում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին տասնյակ անգամներ հայկական կոնյակ է նվեր ուղարկել: Տարիներ անց՝ 2013-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնին ևս հայկական կոնյակ է նվիրել՝ կրկնելով պատմությունը:


6.     Բազմաթիվ հանրաճանաչ մարդիկ հայկական արմատներ ունեն: Նրանց շարքում աղբյուրը նշում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, շախմատիստ Գարրի Կասպարովին, երգչուհի Շերին և հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանին, ով իր աջակցությունն էր հայտնել հայերին վերջին ցույցերի ժամանակ: