Արտակարգ դեպք Երևանում. 23-ամյա, 25-ամյա և 27-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց

351

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «որովայնի և մարմնի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Աջափնյակ վարչական շրջանից իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու հետաքննիչը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ, 27-ամյա Սարգիս Խաչատրյանը, 23-ամյա Ռոման Սարգսյանը և 25-ամյա Գոռ Վարդանյանը: Մինչ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները կպայքարեին նրանց կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել ժողովրդին հայտնի «Կվարտալ» թաղամասից: Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում են իրենց հսկողության տակ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում