Ֆելիքս Ցոլակյանը կդիտարկվի որպես ԱԱԾ ղեկավարի թեկնածու. Արարատ Միրզոյան

3666

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած միակ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին ՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներս անդադար գրում են՝ Ֆելիքս Ցոլակյանին նշանակեք ԱԱԾ ղեկավար։ Նախ՝ մեծագույն հարգանքներս իրեն։ Մեծագույն։ Երկրորդ։ Կդիտարկենք, ժողովուրդ ջան, անպայման կդիտարկենք»:

Հիշեցնենք, Ֆելիքս Ցոլակյանը 1999-2002թթ եղել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, 2002-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ: 2007թ.՝ ՀՀ նախագահի խորհրդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/02/954273/