Դրոնները կպաշտպանեն Չինական Մեծ պարիսպը

339

Չինաստանը նախատեսում է օգտագործել արհեստական բանականությունն ու անօդաչու սարքերը Չինական Մեծ պարիսպը պահպանելու համար։

Չինաստանի մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամը համաձանագիր է ստորագրել ամերիկյան Intel ընկերության հետ։ Կողմերը նախատեսում են ուսումնասիրել արհեստական բանականության և դրոնների օգտագործման հնարավորությունները՝ Չինաստանի գլխավոր խորհրդանիշը պահպանելու համար։

Չինական Մեծ պարսպի հատվածների մեծ մասը կառուցված է թեք բլուրների վրա և շրջափակված է բուսականությամբ։ Դա բարդացնում է փորձագիտության իրականացումն ու վերականգնողական աշխատանքները։ Intel-ն օգտագործելու է դրոնները պատի հատվածները նկարահանելու համար, իսկ հետո, 3D մոդելավորման օգնությամբ, հայտնաբերելու է ճաքերն ու փլվածքները։

Հիշեցնենք, որ Մեծ Չինական պարիսպը բաղկացած է բազմաթիվ հատվածներից, որ կառուցվել են մ.թ. III դարի և Մին տոհմի (1368-1644) կառավարման միջակայքում։