ԱՄՆ-ն հաստատել է Իրանի հասցեին Իսրայելի մեղադրանքները

152

ԱՄՆ-ն վաղուց էր տեղյակ, որ Իրանը միջուկային զենք է մշակում՝ ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարել է Իսրայելը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Twitter-ի էջում։

«Իրանի՝ միջուկային զենք մշակելու հետ կյապված Իսրայելի հայտարարությունների մասին։ Այդ փաստերը համընկնում են նրանց հետ, ինչի մասին Միացյալ Նահանգները վաղուց գիտեր։ Իրանը միջուկային զենք մշակելու լիովին գաղտնի համակարգ ունի, որը նա փորձեց, բայց չկարողացավ թաքցնել աշխարհից ու սեփական ժողովրդից»,-ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է 100 հազար փաստաթղթի առկայության մասին, որոնք ապացուցում են, որ միջուկային ծրագիրը ներառել է «Ամադ» կոչվող գաղտնի ռազմական նախագիծը։